շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստավրոպոլի ոստիկանների կողմից հետախուզվողը բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից

Ստավրոպոլի ոստիկանների կողմից հետախուզվողը բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 16-ին Երևան-Միներալնիե Վոդի չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Դավիթ Մ.-ն, որը 2020 թ. հոկտեմբերի 15-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: