ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստամբուլում կորոնավիրուսից  մահացել  է Հարություն Շանլըն

Ստամբուլում կորոնավիրուսից մահացել է Հարություն Շանլըն

Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով վարակված Հարություն Շանլըն։

Ստամբուլահայ համայնքը խորը սգի մեջ է, քանի որ համայնքի կողմից սիրված Հարություն Շանլըն Թուրքիայի Հայկական հիմնադրամների վարչության քարտուղարն էր եւ Գեդիկփաշայի հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահը։

Հարություն Շանլըն մոտ 50 օր հիվանդանոցում էր գտնվում եւ ցավոք մայիսի 6-ին կնքում է մահկանացուն։

Նա 56 տարեկան էր եւ երկու երեխաների հայր։

  • Կիսվել: