ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստամբուլի հայկական Եսայան վարժարանի տնօրենները հեռացվել են աշխատանքից

Ստամբուլի հայկական Եսայան վարժարանի տնօրենները հեռացվել են աշխատանքից

Մայիսի 15-ին Ստամբուլի հայկական Եսայան վարժարանին կից Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամը որոշում է կայացրել առաջիկայում աշխատանքից հեռացնել այդ վարժարանի երկու տնօրեններին՝ Սաթենիկ Նիշանին և Արլին Յեշիլթեփեին։

Նրանց աշխատանքից հեռացման մասին որոշումը բացասական արձագանք է գտել պոլսահայ համայնքում և սոցցանցերում, փոխանցում է ermenihaber-ը:
 
Թեմային արձագանքել է նաև Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանը։ Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
 
«Պատրիարք Սահակ Մաշալյանն անընդունելի էր համարել այս իրադարձությունը և այս կապակցությամբ Հիմնադրամի գործադիր խորհրդին նամակ էր հղել, որ պետք է վերանայել այդ որոշումը»։
 
Նշվում է, որ Ամենապատիվ Տ․ Սահակ Բ պատրիարքը մայիսի 18-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ Սիմոն Չեքեմի և Եսայան վարժարանի տնօրենների հետ՝ նրանց հանդիպման հրավիրելով պատրիարքարան։ 

  • Կիսվել: