շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ստամբուլի դատարանը ազատ է արձակել НТВ-ի աշխատակիցներին

Ստամբուլի դատարանը ազատ է արձակել НТВ-ի աշխատակիցներին

Դեկտեմբերի 3-ին Ստամբուլում ձերբակալված ռուսական НТВ հեռուստաընկերության աշխատակիցները քաղաքային դատարանի որոշմամբ ազատ են արձակվել։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։

Գործակալության զրուցակցի տվյալներով՝ օպերատոր Իվան Մալիշկինը և թղթակից Ալեքսեյ Պետրուշկոն առաջիկայում կարտաքսվեն Թուրքիայից։ Իր հերթին ռուսական НТВ հեռուստաընկերությունը հայտարարել է, որ դատախազը հրաժարվել է ռուս լրագրողներին մեղադրանք առաջադրելուց։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ Պետրուշկոն և Մալիշկինը գիշերային թռիչքով արդեն իսկ ժամանել են Մոսկվա։

 

Մալիշկինը և Պետրուշկոն ձերբակալվել էին դեկտեմբերի 3-ին՝ անօդաչու թռչող սարքավորումների արտադրությամբ զբաղվող Baykar Savunma ընկերության մոտ կատարած նկարահանումների համար։

  • Կիսվել: