ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Սրբապղծություն Երևանում. գողացել են Սողոմոն Թեհլիրյանի պղնձե արձանից մի հատված

Սրբապղծություն Երևանում. գողացել են Սողոմոն Թեհլիրյանի պղնձե արձանից մի հատված

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ստացած քաղաքացու դիմումի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Նոր Արեշ 12 փողոցի բնակիչ Խաչիկ Մ.-ն և հայտնել, որ մարտի 27-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 20-ի ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մտել են Արին Բերդի փողոցում գտնվող «Ուրարտու արտադրական միավորում» և այնտեղից գողացել Սողոմոն Թեհլիրյանի պղնձե արձանից մի հատված:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ինչպես տուժողին, այնպես էլ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

  • Կիսվել: