հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սփյուռքին ուղղված ծրագրերի ֆինանսավորումը կկրճատվի

Սփյուռքին ուղղված ծրագրերի ֆինանսավորումը կկրճատվի

2022 թ.-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի բյուջեի ծախսերը նախատեսված է 336 մլն 900 հազար դրամ և 2021թ.-ի 330 մլն 400 հազար դամի նկատմամբ այն ավել է, 6.5 մլն դրամով կամ գրեթե 2 %-ով: Այս մասին այսօր 2022թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ-ում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա նշեց, որ Հանրային հեռարձակողի խորհրդին հաջորդ տարի իրականացվելիք 5 միջոցառումով 1 ծարգրի համար բյուջեից կտրամադրվի 7 մլրդ 634 մլն դրամ՝ 2021թ. 7 մլրդ 51 մլն դրամի դիմաց և աճը կազմել է 8.28 %:

Խաչատրյանն ընդգծեց, որ վարչապետի աշխատակազմին սփյուռքի մասով 2022 թ. բյուջեով նախատեսված 2 ծրագրում ընդգրկված 9 միջոցառման համար կհատկացվի 579 մլդ դրամ: ՛՛821 մլն դրամ է եղել 2021 թվականի հաստատված բյուջեով, կամ 312 մլն դրամով նվազում է նախատեսում՛՛,-ասաց Տիգրան Խաչատրյանը: Նա չնշեց, սակայն, որ նվազումը կազմում է մոտ 40 %:

Ֆինանսների նախարարն էլ հայտնեց, որ միայն մեկ միջոցառման՝ «Ի գործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավման» գծով կատարված փոփոխության հետևանք է ֆինանսավորման նման ծավալի անկումը:

Նա ասաց. ՛՛Բյուջեով նախատեսել էինք ներկայացնել միայն այս պահին առակա պայամանագրերի դիմաց փաստացի ֆինանսավորման գումարը՛՛:

Խաչատրյանի խոսքով՝ այդ ծրագրի համար նախատեսված 476 մլն-ի փոխարեն տրամադրված 122 մլն դրամին պետք է պայմանական վերաբերել, և որքան ավելանան պայմանագրերը, անքան կավելացվի ֆինանսավորումը:

  • Կիսվել: