երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սփյուռքահայերի «սև ցուցակ» չպետք է լինի. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Սփյուռքահայերի «սև ցուցակ» չպետք է լինի. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ շինծու մեղադրանքով արգելված է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Եվ սա առաջին ու միակ դեպքը չէ։ Ցավալի է, բայց փաստ, որ ինչպես եւ Ադրբեջանում, Հայաստանում եւս գոյություն ունի հայկական շահերի պաշտպանների «սեւ ցուցակ»։ Ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

«Օրվա իշխանությունների քաղաքականության նկատմամբ դրսեւորած անհամաձայնությունը որեւէ պարագայում չի կարող հիմք հանդիսանալ Հայրենիք մուտքի արգելքի համար։ Նման սահմանափակումները հիմնովին խախտում են իրավունքի և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։

Այս անարդարությունն ու խտրական վերաբերմունքը չի կարելի հանդուրժել։ Հնարավոր բոլոր օրինական ճանապարհներով շարունակելու ենք հետամուտ լինել, որպեսզի սփյուռքահայ մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքները վերականգնվեն»։

  • Կիսվել: