ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սպիտակում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Սպիտակում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Հունիսի 3-ին, ժամը 22:07-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի «Վեգա» խանութ-սրահի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցում՝ «Վեգա» խանութ-սրահի մոտակայքում, բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 2001 թ․) և «Opel» (վարորդ՝ Ս. Ու., ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է շարժիչի հատվածը՝ մասամբ։
 
Վարորդները հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս. Ու.-ինը՝ միջին ծանրության։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

  • Կիսվել: