հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Սպիտակի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք (տեսանյութ)

Սպիտակի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք (տեսանյութ)

Մայիսի 20-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները Երեւանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Մարց գյուղի 32-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտը»։

Իրավապահները մեքենայում հայտնաբերել են 3 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Նա հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Վանաձորում։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 

  • Կիսվել: