ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սպիտակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Սպիտակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու նպատակով Սպիտակի համայնքային ոստիկանները հուլիսի 10-ին Սպիտակ-Գյումրի ճանապարհի սկզբնամասին ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա։ Այն բարձված էր մոտ 3 խմ փայտանյութով։

28-ամյա վարորդը, որը Դիլիջանի բնակիչ է, բեռի օրինականության վերաբերյալ ցույց է տվել փայտանյութի քանակին չհամապատասխանող փաստաթուղթ։ Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։

 

  • Կիսվել: