կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սպիտակի համայնքապետարանը զգուշացնում է

Սպիտակի համայնքապետարանը զգուշացնում է

Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական էջում ահազանգ է հնչել, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛Տեղեկացնում ենք, որ ըստ ստացված տեղեկությունների՝ անհայտ անձինք, ներկայանալով «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության անունից, շրջում են համայնքներում, հավաքագրում անձնական տեղեկություններ և անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ։

Հորդորում ենք զգոն լինել և առանց պաշտոնական տեղեկատվության՝ որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ՛՛։

  • Կիսվել: