երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սպիտակ-Երևան ճանապարհին «Ford»ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին կայանած «Volvo» բեռնատարին և հայտնվել բեռնատարի տակ. կան տուժածներ

Սպիտակ-Երևան ճանապարհին «Ford»ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին կայանած «Volvo» բեռնատարին և հայտնվել բեռնատարի տակ. կան տուժածներ

Փետրվարի 5-ին, ժամը 21։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Ford» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով սահել և բախվել է ճամփեզրին կայանած բեռնատարին, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1964 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին կայանած «Volvo» մակնիշի բեռնատարին և հայտնվել բեռնատարի տակ։

Փրկարարները «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն. Ի.-ին (ծնված 1971 թ.), Ի. Կ.-ին (ծնված 1992 թ.) և Լ. Հ.-ին (ծնված 2020 թ.) տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածները ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարի տակից դուրս են բերել «Ford» մակնիշի ավտոմեքենան:

  • Կիսվել: