ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-ին, 26-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում հուլիսի 25-ին, 26-ի գիշերը սպասվում է, 26-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

  • Կիսվել: