հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում օգոստոսի 30-ին, սեպտեմբերի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևելյան է՝ 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-21 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Երևանում օգոստոսի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 1-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ 

  • Կիսվել: