երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ին և 24-ին, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, ճանապարհներին նաև մերկասառույց։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 23-25-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 23-ին և 24-ին, 25-ի գիշերն սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-ին և 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։

  • Կիսվել: