Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
Ապրիլի 26-28-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Այսօր երեկոյան կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանի առանձին հատվածներում։
Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 19-21, գիշերը` 7-9 աստիճան տաքություն։



