ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Հունիսի  12-15-ի գիշերը և կեսօրից հետո, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի  12-ի երեկոյան, 14-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հունիսի 16-ի կեսօրից հետո, 12-ին և 14-15-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Հունիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: