ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հունիսի 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 10-24-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով։

Երևանում հունիսի 20-ի, 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 21-ին, 23-24-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

  • Կիսվել: