հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

իդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Նշված շրջաններում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում  ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

 Երևան քաղաքում՝

Հուլիսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է  քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ:

 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 22-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ:

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ին կնվազի 5-7 աստիճանով:

 

  • Կիսվել: