շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հուլիսի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին սպասվում է, 5-ի և 7-8-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հուլիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

  • Կիսվել: