երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Սպասվում է կարճատև անձրև

Սպասվում է կարճատև անձրև

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին, 24-25-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 20-ի ցերեկը, 24-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 20-ին, 24-25-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

  • Կիսվել: