շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ

Սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ

Հանրապետության տարածքում հունիսի 11-ին և 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Հունիսի 13-15-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 11-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4, 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում հունիսի 11-ին և 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 14-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: