կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սպանվածը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի աղջիկն է․ նոր մանրամասներ՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց հրազենի գործադրմամբ կատարված սպանությունից

Սպանվածը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի աղջիկն է․ նոր մանրամասներ՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց հրազենի գործադրմամբ կատարված սպանությունից

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանը Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոնի Դարբինյանի աղջիկն է։ 

Իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դ. Դարբինյանի ամուսինն է, ով աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն։

Ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են սպանությունը կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, նա Երևանի 24-ամյա բնակիչ է։  Պարզվել է նաև, որ մինչ կրակոցները, այդ երիտասարդի, ում անունը Լևոն է, և Վ. Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի Սայաթ-Նովա և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկի մոտ գտնվող սրճարաններից մեկում, որը վերածվել է ծեծկռտուքի։ Քննիչի հանձնարարականով Land Rover-ը տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

 

  • Կիսվել: