երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սպանդարյան գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը․ օգնել են փրկարարները

Սպանդարյան գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը․ օգնել են փրկարարները

Նոյեմբերի 24-ին, ժամը 09:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը․ ճանապարհը միակողմանի փակ է:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարներն ուղղել են «Mercedes» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Խ․ Ս․)․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։
 

  • Կիսվել: