երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սպահանի նահանգապետը հարգանքի տուրք է մատուցել հայ նահատակների հիշատակին և հանդիպել Սպահանի Հայոց թեմի առաջնորդի հետ

Սպահանի նահանգապետը հարգանքի տուրք է մատուցել հայ նահատակների հիշատակին և հանդիպել Սպահանի Հայոց թեմի առաջնորդի հետ

Սպահանի նահանգապետն այսօր, ներկա գտնվելով հայ նահատակների բուրաստանում, իր հարգանքի տուրքը մատուցեց Բասսական Իրաքի դեմ սրբազան պաշտպանության 8 տարիներին Իսլամական Իրանը պաշտպանած հայ նահատակների հիշատակին, և ասաց. «Հայ հայրենակիցները համերաշխության ևս մեկ քայլ կատարեն՝ մասնակցելով առաջիկա ընտրություններին», գրում է parstoday.ir-ը:

Դրանից հետո Սեյեդ Ռեզա Մորթազավին Սպահանի Ս․ Ամենափրկիչ Վանքում հանդիպել և զրուցել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սիփան եպս. Քեչեճյանի և թեմական խորհրդի հետ։

Այս հանդիպմանը Սպահանի նահանգապետը, շնորհավորելով Նոր տարին և Հիսուս Քրիստոսի Ս․ ծնունդը, ասաց. «Այն պահերը, երբ ես ներկայացա՝ հայ նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, ինձ համար մնայուն պահեր դարձան»։

Նա հավելեց. «Մեր ժողովրդի համերաշխության ու բարեկամության դրսևորումներից մեկը տեղի ունեցավ սրբազան պաշտպանության տարիներին, երբ բոլոր հայրենակիցները միացան՝ պաշտպանելու այս երկրի սահմանները»։

Սպահանի նահանգապետը նշել է. «Նահատակների զոհողությունները հնարավորություն են տվել, որ այսօր մեր ժողովուրդը միմյանց կողքի ապրի ապահով ու խաղաղ»։

Անդրադառնալով 2024 թվականի մարտի 1-ին Իսլամական խորհրդարանի ընտրություններին՝ Մորթազավին ասաց. «Հուսով եմ, որ մասնակցելով ընտրություններին, մեր հայ հայրենակիցները կկերտեն համերաշխության ու միասնության ևս մեկ դրսևորում»։

Սպահանի և հարավային Իրանահայության թեմի առաջնորդն այս հանդիպման ժամանակ իր նողկանքն արտահայտեց Գազայի և Քերմանի ոճրագործությունների նկատմամբ՝ ասելով, որ Քերմանի և Գազայի նահատակները խաղաղ բնակիչներ են, բայց այս սիրելիների արժեքը նույնն է, ինչ երկրի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակներինը։

Տ․ Սիփան եպս. Քեչեճյանն ասաց. «Մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ ամբողջ աշխարհն այրվում է պատերազմի, հալածանքների, անհավասարության և անարդարության մեջ, բայց մենք Իրանում մեր ամեն օրն անց ենք կացնում խաղաղության և անվտանգության մեջ։

Սպահանի հայոց թեմի առաջնորդը հայտարարել է. «Մենք ոչ միայն պարտականություն ունենք Իրանի Իսլամական Հանրապետության սիրելի վարչակարգի կողքին պաշտպանելու Գազայի ժողովրդի դիմադրությունը՝ այլև մենք որպես այնպիսի մարդիկ, ովքեր վերջին մի քանի ամիսների ընթացքում նույն անապահովությունը զգացել ենք Հայաստանում, պարտավոր ենք ընդդիմանալ մարդկանց հալածանքներին ու կոտորածներին։

Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ․ Սիփան եպս. Քեչեճյանն ասել է. «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր իրավապահ, ռազմական և անվտանգության ուժերին, ինչպես նաև նահանգի ապահովման խորհրդին՝ Սպահանում Հիսուս Քրիստոսի ծնունդը նշելու նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար»։

  • Կիսվել: