երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Սոթքում Էլեկտրամատակարարումը եւ գազամատակարարումն ամբողջապես կվերականգնվեն օրվա ավարտին․ Խաչատրյան

Սոթքում Էլեկտրամատակարարումը եւ գազամատակարարումն ամբողջապես կվերականգնվեն օրվա ավարտին․ Խաչատրյան

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետանքով Վարդենիսի Սոթք գյուղում վնասված էլեկտրամատակարարումը եւ գազամատակարարումը 90 %-ով վերականգնվել են։ Այս մասին հայտնել է Սոթքի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանը։

«Էլեկտրամատակարարումը եւ գազամատակարարումն ամբողջապես կվերականգնվեն օրվա ավարտին»,- նշեց Խաչատրյանը։

Ավելի վաղ InfoPort.am-ը գրել էր՝ Սեպտեմբերի 13-ի ուղիղ կես գիշերին տեղի ունեցած ինտենսիվ հրետոկածության հետեւանքով Սոթքի բնակելի տներիի մեծ մասը վերածվել է ավերակների: Իսկ որոնք հիմնովին չեն քանդվել` կիսավթարային վիճակում են:

  • Կիսվել: