երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ

Ապրիլի 14-ին ժամը 19:00-ից 23:00 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ: Այս մասին InfoPort.am—ին հայտնել է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:

Նրա փոխանցմամբ՝ ժամանակավորապես դադարեցվել է հանքի աշխատանքը: 

«Առավոտյան կրակոցները նորից վերսկսվել են, որի հետևանքով որոշում ենք կայացրել դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին»,- հայտնեց Գրիգորյանը:

Գրիգորյանը հավելեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան: 

  • Կիսվել: