կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը չի կասեցվել. մարզպետ

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը չի կասեցվել. մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր անդրադարձել է մամուլում տարածված այն տեղեկությանը, համաձայն որի՝ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը կասեցվելու է:

Նա նշել է, որ այսօր հանդիպել է հանքավայրի աշխատակիցների հետ, սակայն նման հարց չեն քննարկել: Քննարկման հիմնական թեման եղել է անվտանգ շահագործումը, և հանքի փակվելու վերաբերյալ տեղեկութունն իրականությանը չի համապատասխանում:

Մարզպետը հավելել է, որ այս պահին հանքն աշխատում է մասնակիորեն:

Նշենք, որ Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ պարբերաբար կրակում է, ինչի հետևանքով ապրիլի 15-ից հանքավայրի աշխատանքը դադարեցվել էր:

 

  • Կիսվել: