շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սոթքի հանքավայրի աշխատակիցներն ուղարկվել են հարկադիր վճարովի պարապուրդի

Սոթքի հանքավայրի աշխատակիցներն ուղարկվել են հարկադիր վճարովի պարապուրդի

Գեղարքունիքի մարզի Սոթք հանքավայրի աշխատակիցներն ուղարկվել են հարկադիր վճարովի պարապուրդի՝ ադրբեջանական կրակոցների հետեւանքով աշխատելու անհնարինության պատճառով։ Այս մասին հայտնել են  «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունից:

Նշենք, որ ապրիլի 23-ից ընկերության աշխատանքները դադարեցված են հանքի ուղղությամբ հնչող պարբերական կրակոցների հետեւանքով։

«Հանքի աշխատանքներն ութ-ինն անգամ փորձել ենք վերսկսել, սակայն ադրբեջանական կրակոցների հետեւանքով ընդհատել ենք։ Ընկերությունը որոշել է աշխատակիցներին մինչեւ մայիսի 15-ն ուղարկել հարկադիր վճարովի պարապուրդի»,- ասացին ընկերությունից։

  • Կիսվել: