երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Սոթքի բնակիչներին տարհանելու անհրաժեշտություն չկա․ Գեղարքունիքի մարզպետ

Սոթքի բնակիչներին տարհանելու անհրաժեշտություն չկա․ Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ասում է, որ Սոթքի բնակիչներին տարհանելու անհրաժեշտություն չկա։ Այսօր՝ մայիսի 11-ի առավոտյան, ՊՆ-ն հաղորդեց, որ ադրբեջանական զինուժը հրետանային և ականանետային միջոցներից կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, գրում է hetq.am-ը։

Խոսելով գյուղում տիրող իրավիճակից՝ մարզպետն ասաց․ «Որևէ վտանգավոր կամ տագնապային բան չկա այս պահի դրությամբ»։ 

Կարեն Սարգսյանը հայտնեց նաև, որ ինքը Վարդենիսում է և Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրություններին հավելելու ոչինչ չունի։

  • Կիսվել: