երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Նոյեմբերի 18-ին, ժամը 18:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 16-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Լյովա Ա., ծնված 1965 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք (մոտ 40 տոննա): 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

  • Կիսվել: