կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սոթք-Հաթերք օդային գծի հոսանքալարերը գողանալու պահին բռնվել են մի խումբ անձինք (տեսանյութ)

Սոթք-Հաթերք օդային գծի հոսանքալարերը գողանալու պահին բռնվել են մի խումբ անձինք (տեսանյութ)

Հունվարի 19-ի գիշերը ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մի խումբ անձինք գողանում են Սոթք-Հաթերք օդային գծի հոսանքալարերը։ Նրանք արագ արձագանքել են ու տղամարդկանց բռնել հենց գողության պահին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
 
Վարդենիսում, Սոթք և Ակունք գյուղերում բնակվող տղամարդիկ բերման են ենթարկվել բաժին։ Տարածքի զննությամբ հայտնաբերվել են կացին ու հոսանքալարի փաթույթներ, որոնք առգրավվել են։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բերման ենթարկվածները անցյալ տարի էլ են հոսանքալարեր գողացել։
 
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են:

  • Կիսվել: