երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սոնա Շահգելդյանը ներկայացել է Ոստիկանություն. ինչ է մանրամասնում երգչուհին

Սոնա Շահգելդյանը ներկայացել է Ոստիկանություն. ինչ է մանրամասնում երգչուհին

Երգչուհի Սոնա Շահգելդյանը կամավոր ներկայացել է ոստիկանության բաժին։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (ՔՀԲ) ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 35-ամյա Սոնա Շ.-ն, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրությունը) մեղադրանքով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն:

Սոնա Շ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին հայտնի էր դարձել, որ երգչուհու նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Սոնա Շահգելդյանը Ոստիկանության Արաբկիր բաժին այցի մասին ասել է. «Այն, ինչ եղել է, իրականության հետ որեւէ կապ չունի, եւ հիմա ամեն ինչ կարգին է եւ այդ հարցով իրավապահ մարմինները զբաղվում են»:

 

  • Կիսվել: