երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սոցիալական ծառայությունները հասանելի կլինեն մեկ պատուհանից. ներդրվում է նոր համակարգ

Սոցիալական ծառայությունները հասանելի կլինեն մեկ պատուհանից. ներդրվում է նոր համակարգ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է միասնական սոցիալական ծառայություն հարթակը, որը մեկ պատուհանի սկզբունքով սպասարկում է քաղաքացիներին: Այսինքն՝ միասնական սոցիալական ծառայության գրասենյակում քաղաքացիները իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները կարող են ստանալ ինչպես կենսաթոշակի, նպաստի, այնպես էլ բժշկասոցիալական փորձաքննության զբաղվածության ծրագրերի վերաբերյալ:  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ ներկայում գործում է միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոն:

«Միասնական սոցիալական ծառայությունն իր մեջ ներառում է 4 ուղղություն՝ սոցիալական աջակցություն, սոցիալական ապահովություն, աշխատանք և զբաղվածություն, բժշկասոցիալական փորձաքննություն: Այն համայնքում պետք է լինի իրոք կենսունակ կառույց, որը հնարավորություն կտա գնահատել կարիքները, դառնալ իրական ծառայություն մատուցող կառույց»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:

Այս ծրագրի նպատակն է մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիներին տրամադրել սոցիալական ծառայությունները: Եթե նախկինում սոցիալական աջակցության համար մի գրասենյակ պետք էր գնալ, հաշմանդամության խումբը հաստատելու փորձաքննության համար այլ գրասենյակ, հիմա բոլորը գտնվում են մեկ կառույցում, մեկ գրասենյակում:

Այդ համատեքստում նախարարությունը աշխատանքներ է տանում տարածքային մարմինների հետ: Ներկայում իրականացվում են աշխատանքներ սոցիալական տարածքային կենտրոնների պայմանները բարելավելու, տեխնիկապես հագեցնելու համար:

  • Կիսվել: