հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սոցապ նախարարը խոսում ա սեփական սեքսից, մշակույթի նախարարը վերացնում ա ցենզուրան. դե հայտարարեք, որ հայակործան ծրագիր ունեք. Պետրոսյան

Սոցապ նախարարը խոսում ա սեփական սեքսից, մշակույթի նախարարը վերացնում ա ցենզուրան. դե հայտարարեք, որ հայակործան ծրագիր ունեք. Պետրոսյան

«Դե քաջություն ունեցեք, կանգնեք հայտարարեք, որ հայակործան ծրագիր ունեք և վերջ...»,-իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե իր նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չպիտի լինի:

Պետրոսյանը, մասնավորապես, գրել է.

«ՀՀ ԿԳՄՍՉՊՋՌՑՈՒՓՔ նախարարը հայտարարում է, թե մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու:
Խայտառակությունն էլ ո՞նց ա լինում:
Բա ո՞ր ոլորտում ա ցենզուրա լինելու՝ զբոսաշրջությա՞ն, բնապահպանությա՞ն, թե՞ գյուղատնտեսության:
Լավ, ես չեմ հասկանում. մենք ինչու՞ պետք է հանդուրժենք նման նախարարի գոյությունը:
Սա ի՞նչ ազգակործան մոտեցում է:
Սոցապ նախարարը խոսում ա սեփական սեքսից, մշակույթի նախարարն էլ վերացնում ա ցենզուրան:
Դե քաջություն ունեցեք, կանգնեք հայտարարեք, որ հայակործան ծրագիր ունեք և վերջ...
Էլ ի՞նչ եք նեյնիմ-նեյնիմ անում...»:

  • Կիսվել: