երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Սննդամթերք ընտրելու ժամանակ ցանկացած խախտում նկատելիս զանգահարեք 118

Սննդամթերք ընտրելու ժամանակ ցանկացած խախտում նկատելիս զանգահարեք 118

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հետ իրականացրել են համատեղ նախագիծ՝ տարածելով ՍԱՏՄ տեղեկատվական թերթիկ՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին։

Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել. ՍԱՏՄ տեղեկատվական թերթիկները փակցված են Երևանի մետրոպոլիտենի գործող շարժակազմերի բոլոր վագոններում, ինչպես նաև հանրապետության մարզերի քաղաքային ու միջքաղաքային տրանսպորտի յուրաքանչյուր միավորում:

Հիշեք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծի անվճար  հեռախոսահամարը՝ 118, և, սննդամթերք ընտրելու ժամանակ ցանկացած խախտում նկատելիս, զանգահարեք:

  • Կիսվել: