կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սկզբից եղել են հենց կորտերը․ ճարտարապետը՝ թենիսի կորտերի՝ այգու տրամաբանությանը չհամապատասխանելու մասին

Սկզբից եղել են հենց կորտերը․ ճարտարապետը՝ թենիսի կորտերի՝ այգու տրամաբանությանը չհամապատասխանելու մասին

Երևանի քաղաքապետի հայտարարությունը, թե թենիսի կորտերը չեն համապատասխանում այգու տրամաբնությանը՝ անհեթեթություն է․Մեդիա կենտրոնում «Պատմական թենիսի կորտերը՝ հանրային գերակա շահ․որտե՞ղ է հանրային շահը» թեմայով քննարկմանը հայտարարեց ճարտարապետ, նկարիչ Կարեն Դոլուխանյանը։

«Ինչու մարդիկ վրդովվեցին, երբ լսեցին, որ թենիսի կորտերը պետք է քանդվեն։ Իրենց կուսակից Արսեն Թորոսյանի հետ համաձայն եմ, որ դա Երևանի խորհրդանիշներից մեկն է։ Կորտերը ոչ միայն համապատասխանում են այգու տրամաբանությանը, այլև եթե պատմությանն անդրադառնանք՝ սկզբից եղել են հենց կորտերը։ Ուզում եմ հարց տալ առաջին հերթին Ավինյանին՝ ամբողջ աշխարհում ցանկացած երկրում, հենց թենիսը, որը սպորտի, քաղաքային կուլտուրայի մաս է, բոլոր տեղերում համապատասխանում է, իսկ այստեղ՝ չէ՞, գուցե, թալիբների երկրում՝ Աֆղանստանում, չի համապատասխանում»,-ասաց նա։

Ճարտարապետը նշեց, որ թեև ինքը հուսով է, որ նրանց չի ստացվի քանդել, բայց հակառակ դեպքում Ավինյանը պատմության մեջ կմնա կորտերը քանդելով։

Նա հայտարարեց, որ չկա նման հանրային պահանջ։ «Ես համոզված եմ, որ նույն ՔՊ-ի անդամների 90 տոկոսն առավոտյան արթնացավ և այդ որոշումից շշմեց, թե ինչու են որոշել քանդել, երբ չկա նման պահանջ։ Նա համոզմունք հայտնեց, որ նման քայլը պակասեցնելու է ՔՊ-ի էլեկտորատը։  

  • Կիսվել: