երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Սկսում ենք ստորագրահավաք՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով. Թագուհի Թովմասյան

Սկսում ենք ստորագրահավաք՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով. Թագուհի Թովմասյան

Այսօր՝ ժամը 15:30-ին, Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրավիրում եմ Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Կինոմոսկվայի հրապարակ»։ Այս մասին գրել է  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Ես և արցախցի իմ օգնական Օքսանա Բալայանը սկսում ենք ստորագրահավաք՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով: Այդ անցակետի տեղադրումը արցախահայության հիմնարար իրավունքների, ինչպես

նաև 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտման հերթական դրսեւորումն է։

Սիրելի՛ հայրենակիցներ, կխնդրեմ ակտիվ մասնակցեք ստորագրահավաքին», - գրել է պատգամավորը։

  • Կիսվել: