Սկսել են կտրտել ու վնասել համար 6-ը, որ հետո հաշվարկի ժամանակ փորձեն անվավեր ճանաչել. Աշոտյան (լուսանկար)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իշխանությունը «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկների դեմ պատերազմ է հայտարարել։
՛՛Անհասկանալի նշումների և թանաքոտված թերթիկներից զատ հիմա էլ սկսել են կտրտել ու վնասել համար 6-ը, որ հետո հաշվարկի ժամանակ փորձեն անվավեր ճանաչել։
Լուսանկարը՝ Ալավերդու 24/28 ընտրատեղամասից է՛՛,-նշել է նա։
