կիրակի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2024
Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանք կիրառվեց. նրա նկատմամբ նշանակվեց 25 մլն դրամ գրավ

Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանք կիրառվեց. նրա նկատմամբ նշանակվեց 25 մլն դրամ գրավ

Դատարանը որոշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ազատել կալանավայրից, սակայն տնային կալանքի որոշում ընդունեց, ըստ որի՝ Արմեն Աշոտյանին արգելվեց կապ ունենալ որևիցե մեկի հետ՝ բացի մերձավոր ազգականներից։

Վահե Դոլմազյանը նաև նշանակեց նրա նկատմամբ 25 մլն դրամ գրավ։ Աշոտյանը կմնա կալանքի տակ մինչև գրավի գումարի վճարումը։

Նշենք, որ Արմեն Աշոտյանը կալանքի տակ անցկացրել է մեկ տարի, հինգ ամիս։

Ըստ Քննչական կոմիտեի՝ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

 

  • Կիսվել: