երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սկանդալ՝ սկանդալի հետևից. Փաշինյան

Սկանդալ՝ սկանդալի հետևից. Փաշինյան

Օրվա բոցահայտումը. սկանդալ, սկանդալի հետեւից:))): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է. «Հ.Գ. Շտապեմ ասել, որ իմ կարծիքով օգտատերը հրաշալի հումոր է արել: Պետք է գնահատել հումորը, մանավանդ ոչ աշխատանքային, տոնածառի լույսերը վառելու օրով:)»:

Փաշինյանը նաև լուսանկար է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ի լուսանկարը:
Նշենք, որՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել էր, որ  Մարիամ Փաշինյանի համար նոր փոխադրամիջոց ձեռք չի բերվել: «Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Մարիամ Փաշինյանի համար որևէ փոխադրամիջոց ձեռք չի բերվել: Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»: Պետական պահպանության ծառայությունը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությունն ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով իր ռեսուրսների շրջանակում»,–ասել էր Կարապետյանը:
 

  • Կիսվել: