ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սիսիանում ծեծի են ենթարկել ՔՊ-ական քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին

Սիսիանում ծեծի են ենթարկել ՔՊ-ական քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին

Սիսիանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին, որը այս տարվա սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին ՔՊ թեկնածուն էր ու չկարողացավ հաղթահարել քաղաքապետ դառնալու շեմը, ծեծի են ենթարկել, գրում է ArmLur.am-ը:

Իսկ ով է ծեծի ենթարկողը:

 

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս ծեծի է ենթարկել Սիսիանում քաղաքապետի ընտրություններին մասնակցած թեկնածուներից մեկը: Պատճառը եղել է այն, որ ըստ քաղաքում տարածված լուրերի, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը համայնքի բնակիչներից մեկին ծեծի է ենթարկել, որը թեկնծուներից մեկի բարեկամն է եղել: Արդյունքում  քաղաքապետի թեկնածուն Արմեն Հակոբջանյանին կանչել է պարզաբանման ու մի լավ «դաս տվել»: Տեղեկությունը փորձեցինք պարզել անձամ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբջանյանից, որը, ըստ մեզ հասած լուրերի, դեմքի շրջանում լուրջ վնասվածքներ ունի։ Հակոբջանյանը, սակայն,  համառորեն չպատասխանեց ո՛չ մեր հեռախոսազանգերին, ո՛չ էլ հաղորդագրոթյուններին: Հուսանք դեպքին ընթացք կտա իրավապահ համակարգը:

  • Կիսվել: