չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սիսիանում արդեն մեկ ամիս է՝ հասարակական տրանսպորտը չի աշխատում. Սարգսյան

Սիսիանում արդեն մեկ ամիս է՝ հասարակական տրանսպորտը չի աշխատում. Սարգսյան

Սիսիանում արդեն մեկ ամիս է՝ հասարակական տրանսպորտը չի աշխատում։ Այս մասին այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Սիսիան խոշորացված համայնքի նախկին ղեկավար, ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը:

Նա հավելեց, որ  հայտարարվել է մրցույթ, սակայն ցանկացողներ չեն եղել։ Պատճառը, ինչպես նշեց պատգամավորը, եկամտի ու շահույթիի բացակայությունն է։

՛՛Սիսիանում 30 գյուղ է խոշորացման ենթարկվել, բայց տրանսպորտով ապահովման հարցը չի լուծվել՛՛,-ասաց նա։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարեւորեց հարցը՝ նշելով, որ նման խնդիր կա ՀՀ այլ մարզերում եւս:

՛՛Եթե այլ մարզերի դեպքում մրցույթ կազմակերպելը բավականին հեշտ է, ապա Սյունիքի մարզում ամեն ինչ մի փոքր այլ է։ Ցավոք, կան շահավետ եւ անշահավետ երթուղիներ։ Կան բազմաթիվ բնակավայրեր, որոնք զրկված են կայուն երթուղային գծից։ Ուստի մենք մտածել ենք, որ մրցույթում հաղթած ընկերությունը մեկի փոխարեն միանգամից երկու գիծ սպասարկի՛՛,-ասաց նախարարը:

 

 

  • Կիսվել: