կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սիսիանի մասնաճյուղում շահագործման կհանձնվի խելացի անասնաշենքը՝ կաթի և գոմաղբի վերամշակման հնարավորություններով

Սիսիանի մասնաճյուղում շահագործման կհանձնվի խելացի անասնաշենքը՝ կաթի և գոմաղբի վերամշակման հնարավորություններով

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջումհայտնել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը կարող է դառնալ Սյունիքի մարզի գլխավոր այցեքարտերից մեկը:

«Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ միասին Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում եղել եմ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում։ Տնօրենի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանի ուղեկցությամբ շրջել ենք մասնաճյուղի տարածքում, տեսել վերջին մեկ-երկու տարվա ընթացքում ստեղծված և շինաշխատանքների ավարտական փուլում գտնվող ուսումնաարտադրական ու հետազոտական մի շարք նորարարական ենթակառույցներ։

Մասնավորապես, այցելել ենք արդեն գործարկված համակարգչային լսարաններ, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիայի լաբորատորիա, գիտելիքի նորարարական հաբ, շահագործման համար պատրաստ հողի անալիզի լաբորատորիա, ինչպես նաև արդեն կերպարանք առնող խելացի գյուղատնտեսության գիտաուսումնափորձարարական կենտրոն՝ իր գյուղատնտեսական մեքենասարքավորումների ուսուցման և վերապատրաստման կենտրոնով, որի մեքենատրակտորային զինանոցը համալրման փուլում է: Մինչև 2023 թվականի ավարտը Սիսիանի մասնաճյուղում շահագործման կհանձնվի խելացի անասնաշենքը՝ կաթի և գոմաղբի վերամշակման հնարավորություններով: Հիմնման փուլում է ինտենսիվ այգին։ Շուտով կմեկնարկի ջերմատան շինարարությունը»,- գրել է նա։

  • Կիսվել: