երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր

Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր

Փետրվարի 23-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում։ 

Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: