հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարանից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է

Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարանից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Դիլիջանի թունելի մոտակայքում, Արագածոտնի մարզի Արագածի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Մեղվահովիտ, Աթան, Գուգարք, Լերմոնտովո, Ֆիոլետովո և Մարգահովիտ գյուղերում տեղում է ձյուն։

Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ 

  • Կիսվել: