երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները հայտնի են

Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները հայտնի են

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 25-ի արտահերթ նիստում 2023 թվականի մարտի 26-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքին վիճակահանության կարգով տրամադրել է հերթական համարներ։ Սիսիան և Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական այն ուժերը, որոնք ներկա էին նիստին (նիստի տեղի և ժամի մասին իրազեկվել էին բոլոր ուժերը), մասնակցել են վիճակահանությանը։ Այսպիսով, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի հերթական համարներն են՝

 

«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք-1,

 

«Իմ հզոր համայնք» կուսակցություն-4,

Հայաստանի հանրապետական կուսակցություն-5,

«Հայկական երազանք» կուսակցություն-2,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-6,

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն-3։

 

Այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են և՛ Սիսիան և՛ Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին, հանդես կգան նույն համարի ներքո։

Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը կրկին վիճակահանությամբ բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև։

 

  • Կիսվել: