շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սիսիան-Երևան ավտոճանապարհին բեռնատարը խափանվել է. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բեռնատարը խափանվել է. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Մայիսի 16-ին, ժամը 16:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի մոտակայքում՝ կամրջի վերջնամասում, բեռնատար ավտոմեքենան խափանվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ս․) խափանվել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները բեռնատարը քարշակման միջոցով (մոտ 150 մետր) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

 

  • Կիսվել: