ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Սիսակ Գաբրիելյանը ՔՊ-ի կողմից առաջադրվեց ԱԺ գիտության և կրթության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Սիսակ Գաբրիելյանը ՔՊ-ի կողմից առաջադրվեց ԱԺ գիտության և կրթության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ազգային ժողսովի  ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցությունն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը:

Նրան ներկայացրեց ՔՊ խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը:

Քննարկումների ժամանակ պատգամավոր Կնյազ Հասանովը  բարձրացրեց ազգային փոքրամասնությունների շրջանում մանկավարժների, մայրենի լեզվի ուսուցիչների պակասի հարցը՝ խնդրելով ուշադրություն դարձնել այս խնդրին: Նրան ի պատասխան՝ Գաբրիելյանն ասաց, որ  միանշանակ աջակցելու են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

 

  • Կիսվել: