Սիրիայում հրթիռակոծությունից զոհվել է 8, վիրավորվել 20 քաղաքացի
Թուրքիան շարունակում է հարձակումները Սիրիայի հյուսիսային շրջանում։ Թուրքական կողմը հետզհետե ընդլայնում է իր հարձակման աշխարհագրությունը։ Գործողությունը կոչվում է «խաղաղության աղբյուր»։ «Գանձասարը» գրում է, որ Գամիշլիի, Տրպեսիեի և Ռաս ուլ Այնի հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 20 քաղաքացի։
«Գանձասարի» Գամիշլիում գտնվող թղթակիցը հայտնել է, որ հայությունը շատ զգուշավոր է հետևում դեպքերին։ Հրթիռներից մեկն ընել է Գամիշլիի Պշեյրիե թաղամասի բնակարաններից մեկի վրա։ Այդ թաղամասի բնակչությունն առժամանակ տեղափոխվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որն ավելի ապահով է։
Այսօր Գամիշլիի հայկական դպրոցները փակ է լինելու անվտանգության նկատառումներից ելնելով։